Սիրում եմ քեզ,իմ Երևան
Ծաղրածուներ ամեն տեսակ
Հերթով եկան ու անցան,
Դու մնացիր կանգուն, քաղաք,
Քո մարդկանցով անսասան։
Ծաղրածուներ էլի կգան
Ու կփորցեն քեզ շահել,
Կծիծաղես լիաբերան,
Ինչպես միշտ ես ծիծաղել։
Հազարամյա պատմությունը
Քեզ տարել է դարից դար,
Դարձել ես օջախն ու տունը
Ամեն մի հայի համար։
Քեզ նվիրված, սիրող մարդուն
Ընդունում ես գրկաբաց -
Եվ հին, և նոր երևանցուն,
Եվ հյուրերին հիացած։
Սիրում եմ քեզ, իմ Երևան,-
Մայրաքսղաք հայության։
Լավ օրերս քեզ հետ անցան…
Ուր՞ կտանի ինձ ճամփան։
Ուր էլ տանի, դու իմ սրտում
Միշտ հարազատ կմնաս։
Ահավոր եմ քեզ կարոտում,
Անկեղծ ասեմ, իմանաս…
С днём рождения, мой Ереван!
2806 лет!