Издать сборник стиховИздать сборник стихов

Терпение

Առանց ձմեռ չկա գարուն, ամառ, աշուն...
Հողն է անմռունչ ցուրտը կրում,
Սառում, քարանում, բայց չի տրտնջում։
Ձյան տակ կորած, ցրտով հագեցած,
Ասես թե մեռած, սավանով ծածկված...
Ախ, եթե հնար լիներ, նրան հարցնել,
Ու նրա համբերության գաղտնիքը պարզել։
Ինչն է նրան այդպես գոտեպնդում,
Ու լուռ ու մունջ դիմանալ օգնում։
Բայց, ինձ թվում է, որ նա,
Անշուշտ կասեր մի բան,
Այն է` հավատը առ այն,
Որ շուտով կգա գարուն,
ԵՒ իր հետ կբերի ջերմություն։
ԵՒ այն, ինչը,
Իր նեղության պատճառը դարձավ հիմա,
Կդառնա իրեն սնուցում, իր ծարավի հագեցում։
Իսկ դրանով, բնության ծլում, ծաղկում, գեղեցկացում։
Այնպես որ, մեծ է խրատը նրա,
Որ բոլորին է կերակրում,
Խոնարհ կրում, ծեծվում,
Փխրվում, ոտքի տակ  տրվում...
Մեծ հավատ է նա ցուցաբերում,
Որ Նա, Ով տվեց ձմեռ, կտա և գարուն։
ԵՒ այդ հույսով է նա համբերում,
Որովհետև գիտի,
Որ Բարին և Իմաստունն է,
Այդ ամենը ուղարկում։
Եվ մեկ նեղության փոխարեն,
Եռակի է վարձատրում`
Տալիս գարուն, ամառ, աշուն։